Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:10 12-09-2023

Տարրական և հիմնական դպրոցում յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է. ԿԳՄՍՆ

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ սահմանվել է, որ մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 30:

Կարգով սահմանվել են դրույթներ հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարանների ձևավորման վերաբերյալ, որոնք 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել միայն Սյունիքի մարզում (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով):

Հանրապետության մյուս մարզերում գործում է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 14- ի N 22-Ն հրամանի կարգավորումների (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով):

Միաժամանակ նաև տրվել է կարգավորում, ըստ որի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համապատասխան դասարաններում, որտեղ ըստ սահմանված ժամանակացույցի ներդրվում է հանրակրթության պետական չափորոշչը, բազմահամակազմ դասարաններ չեն ձևավորվի։ Հետևաբար, 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցների (բացառությամբ Սյունիքի մարզի, որտեղ ներդրվում է նոր մեխանիզմը և Տավուշի մարզի, որտեղ ամբողջությամբ նոր չափորոշչով է ուսուցումն իրականացվում) 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանները ձևավորված բազմահամակազմ դասարաններին չեն միավորվելու:

Միաժամանակ տրվել են կարգավորումներ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված ուսումնական հաստատությունների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)) սովորողների առավելագույն թվի վերաբերյալ:

Նշենք նաև, որ միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր:

Նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 20:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի