copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:16 12-09-2023

Փաշինյանը «ասեք, անենք» նշանաբանով հերթական ծառայությունը մատուցեց Էրդողանին․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում հումանիտար իրավիճակը չքաղաքականացնելու մասին Փաշինյանի կոչը ճշգրիտ ադրբեջանական նարատիվ է, ինչին ականատես եղանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստին ադրբեջանահաճո հայտարարությունների ժամանակ։ Այն ժամանակ էլ որոշ պետությունների ներկայացուցիչներ կոչ էին անում չքաղաքականացնել հումանիտար օգնության տրամադրման հանգամանքը՝ ակնարկելով, որ դատապարտում են արցախցիների կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական «հումանիտար օգնության» արգելափակումը։

Հանրային հեռուստաընկերության եթերում տրված իր տխրահռչակ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օգտագործեց կեղծիքի ու ստի իր սիրելի գործիքակազմը՝ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հրամցնելով որպես միջազգային հանրության համար լեգիտիմ ու ընդունելի վիճակ։

Սրանով Փաշինյանը «ասեք, անենք» նշանաբանով հերթական ծառայությունը մատուցեց Էրդողանին՝ իր դեմքով ցավոք ի ցույց դնելով հայոց պետության դիվանագիտության անընդունելի նսեմությունը։ Հավատացեք, որ միջազգային հանրության համար ոչ պակաս լեգիտիմ ու ընդունելի կլինի, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը։ Ուստի խնդիրը բնավ էլ նրա մեջ չէ, թե ինչն է լեգիտիմ ու ընդունելի համարում միջազգային հանրությունը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրության համար ընդունելի ու լեգիտիմ իրավանորմ է, որի կյանքի կոչումը միջազգային հանրությունը հարգել է բազմաթիվ դեպքերում։

Սա պարզապես հայրենիքը վաճառքի հանելու գնով իշխանության մնալուն ուղղված ցեղասպան քաղաքականություն է՝ հայոց պատմության մեջ իր նախադեպը չունեցող»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ