Ներքին Խոսք 4 տարի առաջ - 00:51 24-05-2022

Դա հայկական դիվանագիտության հերթական ֆիասկոն էր. Մենուա Սողոմոնյան

Հանրային հեռուստաընկերության «Տարբեր կարծիքներ» հաղորդաշարի ընթացքում «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը Բրյուսելում երեկ կայացած Ալիև- Փաշինյան- Միշել հանդիպման արդյունքները որակեց որպես հայ դիավանագիտության հերթական ֆիասկո։

«Հանդիպումը ես գնահատում եմ որպես հայ դիվանագիտության հերթական տապալում, հերթական ֆիասկո, և սա Մինսկի գործընթացի թաղման հերթական արարողությունն է: Սա ցուցիչն է, որ հայկական դիվանագիտությունը թելադրվում է Ադրբեջանի կողմից և հայտնվել է ադրբեջանական դիվանագիտական ակցանի մեջ: ԵԽ նախագահ Ժան Միշելը անում է Արցախի կարգավիճակը կանխորոշող հայտարարություն, այն է` Ղարաբաղի հայերը պետք է ունենան անվտանգություն և իրավունքներ: Եվրոպայան միությունը մտել է մի պրոցեսի մեջ, որն իրեն չի վերաբերվում, մինչ այս ԵՄ բոլոր հայտարարությունները հղում էին ԵԱՀԿ Մինսկի խմբին, և ԵՄ-ն ասում էր, որ կարգավորումը տեսնում էր Մինսկի խմբի շրջանակներում, հիմա Մինսկի խումբ չկա, Արցախի կարգավիճակին վերաբերող հարցեր են քննարկվում Եվրամիության միջնորդության շրջանակներում, և սա անթույլատրելի է, սա անդառնալի հետևանքներ է ունենալու»,- ասաց Սողոմոնյանը` բացատրելով, թե ինչու է Հայաստանը հայտնվել ադրբեջանական դիվանագիտական աքցանի մեջ։

«Երեք փոխկապակցված հարց. Արցախի կարգավիճակ, սահմանագծում և սահմանազատում և կոմունիկացիաների ապաշրջափակում: Մեկ տարի առաջ, երբ ԱԳ նախարարը Արա Այվազյանն էր, ասվում էր, որ այս հարցերը մեկ փաթեթի մեջ պետք է քննարկվեն: Հիմա, փաստորեն, ադրբեջանական կողմի ջանքերով հասել ենք մի իրավիճակի, որ այս 3 հարցերը միմյանցից տարանջատված ձևով են, այս 3 հարցերից 2-ը ընդգրկվում է օրակարգում, այսինքն` համաձայնության են գալիս սահմանազատման մասին, համաձայնության են գալիս կոմունիկացիաների վերաբերյալ, իսկ բրյուսելյան այցից 1 օր առաջ Ալիևն ասաց, որ կարգավիճակի հարց ընդհանրապես չի քննարկվում: Այսինքն` հայկական կողմն ասում է, որ ես քո 5 կետերը քննարկում եմ, ադրբեջանական կողմն ասում է` ես քո 6 կետերը չեմ քննարկում, ու ընդհանրապես կարգավիճակի հարց չշոշափեք»,- նշեց Սողոմոնյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում