Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:12 10-09-2023

Թուրքական համարանիշներով ավտոմեքենան ազատ շրջում է Երևանում. shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում ականատես ենք լինում, թե ինչպես են թուրքական համարանիշներով մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները առանց խոչընդոտի երթևեկում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Անգամ եղել են դեպքեր, երբ թուրքական համարանիշներով ավտոմեքենաները խափանվել են և հայ վարորդները կանգնել և օգնություն են ցուցաբերել նրանց, մինչդեռ համացանցում բազմիցս տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են Թուրքիայում հայկական համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ թուրքերը ոտնձգություն կատարում ու այդ ժամանակ հիշում ես մեծն Իսահակյանի հայտնի ու արդիական խոսքը՝ «Երբ Աստված ասաց՝ սիրիր թշնամուդ, այդժամ թուրքը չկար աշխարհում»:

Ամենից շատ դիտված