copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:16 08-09-2023

Պետք է համախմբվել մյուս առևանգված հայրենակիցների, ռազմագերիների ազատ արձակման համար․ հայտարարություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանը ազատ է արձակել դեռեւս օգոստոսի 28-ին Բերձորի միջանցքում ապօրինի գործող անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ առեւանգված Արցախից մեր 3 հայրենակիցներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին, Լեւոն Գրիգորյանին, ովքեր բացի միջազգային մարդասիրական իրավունքից ենթակա են նաեւ ՀՀ քաղաքացիությամբ պայմանավորված պաշտպանության ՀՀ Կառավարության կողմից։

Այժմ բոլորս պետք է համախմբենք մեր ուժերն ու միասին նպաստենք ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նկատմամբ ճնշման մեծացմանը, որպեսզի հնարավորինս արագ հասնենք մեր մյուս առեւանգված հայրենակիցների, ռազմագերիների ազատ արձակմանը, ապօրինի անցակետի վերացմանն ու նմանատիպ դեպքերի կասեցմանը, Բերձորի միջանցքի բացմանն ու անխափան վերագործարկմանը, Արցախի քաղաքական իրավունքների ճանաչմանը եւ ի վերջո մայր հայրենիքի հետ նրա վերամիավորմանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ