Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:36 06-09-2023

Երևանում շինթույլտվությունների համար կաշառքը հասնում է 50-100 հազար դոլարի

Ճարտարապետ Տելեմակ Անանյանը Oragir.News-ի հետ զրույցույցում պատմեց Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ հանդիպման մասին։ Նա նշեց, որ Սարգսյանը պատմել է, որ ամեն երկուշաբթի ՍԱՍ-ի սայլակով իր մոտ թղթեր էին բերում հաստատման։ Սարգսյանն ասաջարկել է ուսումնասիրել քաղաքաշինական որոշ փաստաթղթեր։

«Սեղանի վրա մոտ 14 նախագիծ էր առանձնացված, առաջինը, որ նկատեցի, հենց տիտղոսաթերթի վրա մի հիանալի նկար էր․ ո՛չ հեղինակ կար, ո՛չ հասցե, ո՛չ քաղաք, ո՛չ տարեթիվ։ Թերթեցի, տեսա, որ հատակագծերը նկարի հետ այդքան էլ չեն համապատասխանում։ Նկարը այնքան լավն էր։ Նման էր միջազգային լուրջ արվեստանոցի աշխատանքի, որը քաշած էր ինտերնետից։ Հետո տակը սխալ գծագրեր էին, անհնար էր հասկանալ, թե դա որտեղ է գտնվում։ Հարցրի՝ սա կիսա՞տ է, որտեղ է սրա տիտղոսաթերթը, հասցեն, հեղինակը։ Ասաց՝ ինչ կա, այդ է, թերթեցի ու ոչինչ չգտա»։

Նա ընդգծեց, որ դրանք արդեն քաղաքաշինության վարչության կողմից երաշխավորված էին ստորագրության, 14 ալբոմից 9-ը չուներ լիցենզիա, վերնագիր։

«Հիմա մտածում եմ, որ այդ օրը պատահական չհանդիպեի քաղաքապետին՝ էդպես էլ մնալու էր, առանց արտոնագիր ու առանց հասցե երաշխավորելու են քաղաքապետի ստորագրմանը»։

Նա ընդգծեց, որ կառուցապատողների հետ շատ են նախագծեր քննարկում, հետո իմանում են, որ ՔՊ-ի ղեկավարների կողմից ուղղորդվել են դեպի Նարեկ Սարգսյանը։

«Ասել են՝ կհարցնեք, կասեն, ում տաք՝ գծի։ Վերջին 10 ամսում 5-6 նման պատվերից ենք զրկվել, մի այդքան էլ մերժվել ենք, չնայած օրենքի տառով ենք գրել։ Այսինքն, երկրում եթե չես կարող հանցավոր խմբի հետ պայմանավորվածության գալ, չես կարող աշխատել։ Հիմա 900 շենքի նախագիծ է հաստատված, ես լսել եմ, որ 50-100 հազար դոլար է թույլտվությունների կաշառքը, դե բազմապատկեք 900-ով ։ Խոսքը 10-15 հոգու մասին է, որ 20-25 տարի է՝ բռի մեջ են վերցրել այս համակարգը ու կոռուպցիայի ու հանցավորության մեջ թաղված են, ո՛չ իրենց, ո՛չ էլ կառուցապպատողին չի հետաքրրքում ո՛չ Երևանի կերպարը, ո՛չ էլ մնացած բաները։ Իրենք իրենց գրպանի մասին են մտածում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ