copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:51 01-09-2023

Վայոց ձորի մարզում Mitsubishi-ն բախվել է հեծանվին. 8-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանիվին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանիվը ընկել է, ինչի հետևանքով էլ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ