copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:04 01-09-2023

Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների դեսպանի դերը երկկողմ համագործակցության մեջ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկոլաս Սխերմերսի դերը երկու երկրների միջև ձևավորված գործընկերության և բարեկամության գործում։ Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է Նիդերլանդների հետ երկկողմ համագործակցության կարևորությունը մի շարք ֆինանսական կառույցների շրջանակներում:

Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Նիդերլանդները պատրաստակամ է ապահովել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և կդառնա առավել ընդգրկուն։

Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում