copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:21 26-09-2023

Ֆինանսների նախարարը Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության մանրամասները

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախարարը դեսպանին է փոխանցել Ֆրանսիայի կառավարությանն ուղղված իր երախտիքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու համար, ինչպես նաեւ բարձր է գնահատել ֆրանսիական կողմի շարունակական աջակցությունը եւ սատարումը Հայաստանին եւ Արցախին:

Կողմերը բարձր են գնահատել ձեւավորված ներկա հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, մասնավորապես՝ ջրային, հաղորդակցությունների, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Հատուկ կարեւորվել է նաեւ համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել առեւտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության մանրամասներին եւ հեռանկարներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում