Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 11:50 31-08-2023

Վտանգված է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը. ՔՊ-ին պետք է հարկադրենք, որ կողմ քվեարկի «Հայաքվե»-ին

Չեմ կարծում, որ ՔՊ-ն ցանկանում է կողմ քվեարկել, բայց ես կարծում եմ, որ մենք՝ բոլորս միասին, պետք է ՔՊ-ին հարկադրենք դա անել (կողմ քվեարկել «Հայաքվե»-ին)։ Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

Վերջինս ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ներկայումս ընթացող ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանը փորձում է քննարկումները տեղափոխել ասֆալտի և մանկապարտեզների շուրջ՝ խուսափելով Արցախի հարցից։ Նրա խոսքով՝ ասֆալտն ու մանկապարտեզները նույնպես կարևոր հարցեր են, սակայն ոչ ավելի կարևոր քան Արցախի 120 հազար հայ բնակչության անվտանգությունն ու կյանքի իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը