copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 30-08-2023

Ես հավաքում էի խնայված հացը 3 օր՝ այս ինստալացիան ստեղծելու համար. Միշա Բադասյան

Բեռլինում ապրող նկարիչ, արվեստագետ Միշա Բադասյանը ակցիա է իրականացրել Ցյուրիխում՝ ի պաշտպանություն Արցախի եւ արցախահայության:

Նա հացերով քանդակ է պատրաստել եւ այդպես ներկայացել հանրությանը:

Իսնտգրամի իր էջում Միշա Բադասյանը հրապարակել է այդ լուսանկարն ու գրառում արել
«Ես հավաքում էի խնայված հացը 3 օր՝ այս ինստալացիան ստեղծելու և մարդկանց տեղեկացնելու Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին, որտեղ մարդիկ այս պահին մահանում են առանց սննդի։

Սա իմ առաջին հրապարակային ակցիան է Ցյուրիխ տեղափոխվելուց ի վեր: Դա մեծ փորձ էր, և նման նախագծերի մեծ կարիք կա, քանի որ շվեյցարացիները նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Ես զրուցում եմ մարդկանց հետ և կարող էի պատմել իմ պատմությունը:
Ես շատ շնորհակալ եմ Կիրիլին, Սոֆյային և Սաշային օգնության և աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն Կև դը Սկանյանին»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված