copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:24 29-08-2023

Արաքսիա Սվաջյան. «կրուտիտի» թագուհին

Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հանդիպել է և մասնավոր դպրոցների տնօրենների հետ։ Նա մտահոգություն է հայտնել «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշների շուրջ։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև նոր դասագրքերին՝ նշելով, որ դրանց տպագրությունն ընթացքի մեջ են:

Հետաքրքիր է, որ փոխնախարարը շարունակում է նախարարության որդեգրած գիծը․ հոխորտալ, պահանջներ ներկայացնել, բայց երբեք չընդունել սեփական սխալները։ Փոխանակ ներողություն խնդրելու, որ նախարարությունը տապալել է դասագրքաստեղծման ողջ գործընթացը, փոխնախարարը այլ տեղ է փորձում փնտրել կրթական ոլորտում առկա անհաջողությունները, այնինչ նախարարության աշխատանքը համարում է կատարյալ։

Հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այս ուսումնական տարվանից ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի շրջանակներում պետք է տպագրվեին նոր դասագրքեր, որոնք, սակայն, դեռևս պատրաստ չեն։ Ընդամենը 3 օրից հանրապետությունում կմեկնարկի նոր ուսումնական տարին առանց դասագրքերի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից