copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:20 29-08-2023

ԿԲ տրանսֆեր նախագծի կառավարչի տունը երկրորդ անգամ թալանել են․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Արման Ղարիբյանը և հայտնել, որ Հրազդան քաղաքի Շահումյան թաղամասի իրենց բնակարանը թալանել են։

Տեղում Ա․ Ղարիբյանի հայրը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 24-ի՝ ժամը 24։00-ից մինչև օգոստոսի 26-ի՝ ժամը 09։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ննջասենյակի պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել ողջ տունը և տնից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և թանկարժեք ձիու կառուցվածքով 2 արձանիկներ։

Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգած Ա․ Ղարիբյանը աշխատում է ՀՀ ՍՏԱԿ մանի տրանսֆեր նախագծի կառավարիչ, իսկ նրա հայրը «Միկի» ՍՊԸ տնօրենն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բնակարանը նախկինում ևս 1 անգամ թալանվել է, սակայն Հրազդանի ոստիկանությունն ու քննչական բաժինը մինչև այժմ դեպքը չեն բացահատել։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ