copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 29-08-2023

Աննա Հակոբյանին կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Մինչ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդ գտնվում է գերության մեջ, սովամահությա«ն շեմին, ՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները շարունակում են փառատոններ ու տոնական տրամադրություն ցուցադրել: Շաբաթ-կիրակի օրերին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Սյունիքի մարզում էր։

Մեզ ասացին՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ նա պետք է մասնակցի միայն Բնունիս համայնքում հյուրատան բացմանը, որը կառուցվել է 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մարգարյանի հիշատակին եւ կոչվում է «Էդգարի տուն», սակայն Հակոբյանը, տեղեկանալով, որ շաբաթ օրը Սիսիանում «Ֆեստիվառ» է լինելու, այդ միջոցառմանն էլ է մասնակցել։ Մարզից տեղեկացանք, որ նրան կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել` դիմավորել են մարզպետն ու կինը, ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը:

Վերջինս հետո խիստ զղջացել է, որ, ի տարբերություն մյուս դիմավորողների, Աննա Հակոբյանին ծաղիկներով չի դիմավորել: Ասել է, թե տեղյակ չի եղել, որ արարողակարգը նման բան է թույլ տալիս, թե չէ իր ծաղկեփունջն անգերազանցելի կլիներ։ Երեւանից Սիսիան է շտապել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը, որ պատիվ տա տիկնոջը, եւ համերգից հետո նրան հրավիրել է իր աներոջը պատկանող «Խնձորի այգի» ռեստորան։

Կիրակի օրը` «Էդգարի տան» բացմանն էլ պակաս տոնական մթնոլորտ չի եղել: Մեզ պատմեցին, որ Բնունիսում զոհվածի զինծառայողի մայրը` Արսինե Սահակյանն է առաջարկել Աննային՝ պարել իրենց հետ։ Հակոբյանը գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի