copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:26 28-08-2023

Ադրբեջանի կողմից առևանգված երեք հայ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել երեք հայ երիտասարդների առևանգման վերաբերյալ:

Հայտարարություն մեջ նշվում է, որ երիտասարդների հանդեպ հետախուզում է հայտարարված եղել ու նրանց բռնել են այսօր՝ Լաչինի ապօրինի անցակետի տարածքում: Նաև նշում են, որ «երիտասարդները հանդես են եկել ինքնախոստովանական ցուցմունքով և զղջացել արվածի համար»:

Ադրբեջանի դատախազության հայտարարության համաձայն՝ «հարուցվել էր քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական ​​դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ»։

«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և նրանց անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, կիրառելով մարդասիրության սկզբունքը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,–նշված է հայտարարության մեջ:

Տղաների նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, ինչից հետո նրանք կլքեն Ադրբեջանի տարածքը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում