copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:06 25-07-2023

Դադարեցվել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ փաստաբան

Այսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը․

«Մեղադրանքը վերաբերում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։
Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում 2 ամսով կալանավորումը ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։

Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են», - գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում