copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:44 27-08-2023

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:

51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել է ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը:

Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել է բրոնզե մեդալակիր: Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում բրոնզե մեդալի է արժանացել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 200 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 24․43 արդյունք և սահմանելով ՀՀ նոր ռեկորդ:

Վարսենիկ Մանուչարյանը նաև դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։ Նշենք՝ ՀՖԿՍՊԻ ուսանող-մարզիկներն ուժերը չափում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը