Ներքին 3 տարի առաջ - 16:15 25-08-2023

Ես մասնակցելու եմ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին, իսկ դու՞ք. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավքին։ Այս մասին Անանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Անանյան մասնավորապես գրել է․

«Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին մասնակցության կոչեր ազդարարողների քաղաքական և ապաքաղաքական «բազմազանությունը» հույս է ներշնչում, որ այն կոչված է լինելու վերքաղաքական և վերխմբային, ասել է թե՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ։

Գարեգին Նժդեհի խոսքերով՝ «․․․Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գույությունը։ Հանցանք է դա, մահացու հանցանք։ Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ․ նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարումը Աքիլլեսի նիզակի նման բուժում է իր հասցրած վերքերը։ Նպատակն է բարոյապես շարժում անհատներին ու ժողովուրդներին։ Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից։ Անհատի և ազգի գոյության արևն է նպատակը։

Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը։ Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպ իրեն՝ դեպ հաղթանակ։ Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը։ Նրա ծայրին դեպի իդեալը հևիհև առաջացող ժողովրդին թագն է սպասում։ Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր-ժողովուրդ․․․»։
Ես մասնակցելու եմ սեմտեմբերի 2-ի հանրահավաքին, իսկ դու՞ք։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել