copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 22:07 24-08-2023

Բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոն այսօր տոնում է ծննդյան 76-ամյակը

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն վերջերս դարձել է ամենահայտնիներից մեկը աշխարհում։ Նա խնվել է 1947 թվականի օգոստոսի 24-ին։ Այժմ նա ունի ավելի քան 20 վեպ, որոնք վաճառվում են ամբողջ աշխարհում։ Իսկ նրա «Ալքիմիկոսը» շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի գրքերից մեկը:

2009 թվականին Պաուլո Կոելյոն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ այլ լեզուներով ամենաշատ թարգմանված վեպի՝ «Ալքիմիկոսի» համար։

Այս պահին Բրազիլիայում գործում է Պաուլո Կոելյոյի ինստիտուտը, որը ֆինանսավորվում է բացառապես գրողի հոնորարներով։ Այս հաստատությունը խնամում է գրեթե երեք հարյուր երեխայի, օգնություն է ցուցաբերում տարեցներին։



Պաուլո Կոելյոն առաջին ոչ մահմեդական գրողն է, որ այցելել է Իրան 1979 թվականի հեղափոխությունից հետո։ Այդ այցից հետո մշակույթի և իսլամի նախարարն առաջին անգամ թույլատրեց Իրանում արտասահմանյան գրքի հրատարակումը։

Չնայած այն հանգամանքին, որ Կոելյոն հայտնի է ամբողջ աշխարհում, և նրա գրքերը վաճառվում են հսկայական քանակությամբ, այնուամենայնիվ շատ քննադատներ կարծում են, որ նա լավագույն գրողը չէ։ Դա բացատրվում է նրանով, որ նրա գրքերը չափազանց պարզ են։

Կոելյոն սիրում է ճանապարհորդել։ Նրա այցելել է Մեքսիկա, Բոլիվիա, Պերու, Հյուսիսային Աֆրիկա, եղել է նաև Հայաստանում։ Գրողը հիշում է, որ գրպանում ընդամենը 100 դոլարով շրջել է ամբողջ Եվրոպայով։



Ի դեպ, նա բացարձակապես չի սիրում լրագրողներին, բայց, ինչպես ցանկացած բրազիլացի, սիրում է ֆուտբոլ։ Եվ նա նաև սիրում է քայլել. 1986-ին բանաստեղծը ուխտագնացություն կատարեց. նա անցավ 500 մղոն երկարությամբ կամ մոտ 800 կիլոմետր երկարությամբ ճանապարհ:

Գրողի ձեռքին թիթեռի դաջվածք է արված։ Նա դա արել է իր 4-րդ հարսանիքից հետո։ Ինքը՝ Կոելյոն, խոստովանել է, որ տանել չի կարողանում ամուսնական մատանիները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին