copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:48 24-08-2023

Խփին գլխիս, ապրանքս տարան․ առևտրական

Երևանի քաղաքային իշխանություններն ու իրավապահները շարունակում են պայքարել փողոցային ապօրինի առևտրի դեմ, և այս անգամ հերթը հասավ Մաշտոցի պողոտայում փողոցային առևտրով զբաղվող Սահակ Շահինյանին։

Սահակ Շահինյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 1 շաբաթ առաջ։

«Մեքենայով կանգնած էի, մեջը ապրանք կար։ 15 հոգով եկան, հարձակվեցին վրաս, բեռնախցիկը բացեցին, ես էլ ասացի, թե ի՞նչ իրավունք ունեք, խի՞ եք բացում։ Ասացին, որ էվակուատոր կկանչեն ու մեքենան կտանեն։ Քաշքշեցին, գցեցին գետնին։ Խփին գլխիս, ապրանքս տարան»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց առևտրականը։

Սահակը մեզ հետ զրույցում նշեց, որ նրան տուգանել են 70.000 դրամ, սակայն սա առաջին դեպքը չէ, որ տուգանել են։

«Ասացի վարձով ապրող մարդ եմ, խի՞ եք տուգանում։ Մի անգամ էլ են տուգանել, եկան, լցվեցին վրաս, քաշքշեցին, արկղը ձեռքիցս զոռով հանցին, ապրանքը թափվեց ասֆալտին»,- մեզ հետ զրույցում ասաց առևտրականը։

Վաճառական Սահակ Շահինյանը նաև խոսք ուղղեց Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին․ «Տիգրան Ավինյան, թողեք ապրենք։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, սրտիս 15 տոկոսն է աշխատում, օրը 5000-ի դեղ եմ խմում։ Ինչո՞վ առնեմ էդ դեղերը»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք