Ներքին 2 տարի առաջ - 20:30 23-08-2023

Արագածավանցի Փչանի Սուրոն մասնացում է Ավինյանի քարոզարշավին․ տեսանյութ

Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր քարոզարշավը սկսեց Նուբարաշեն վարչական շրջանից: Նրան ուղեկցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի խորհրդականներ, վարչության ղեկավարներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ: Ընդ որում սույն պաշտոնյաներից շատերը արձակուրդում են գտնվում և աշխատանքային ժամին Տիգրան Ավինյանի քարոզով էին զբաղված:

Ավինյանի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում պետական աշխատողներ՝ թաղապետարանի, դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցներ: Տարածքում հերթապահություն էին իրականացնում ոստիկանության աշխատակիցները:

Oragir.News-ը ֆիքսել է, որ Ավինյանի քարոզարշավին մասնակցելու նպատակով Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից մայրաքաղաք էր հասել ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ, աղմկահարույց միջադեպերով հայտնի Փչանի Սուրոն՝ նույն ինքը Արագածավանում հիվանդ տղային ծեծի ենթարկած ՋՕ պետ Սուրեն Թորոսյանը:

Թե ինչ կապ ունի նա Երևան քաղաքի հետ, ինչու էր շրջում Տիգրան Ավինյանի հետ, կարելի է բազմաթիվ հետևություններ անել: Ամեն դեպքում սա խոսում է այն մասին, որ իշխանությունը գիտակցում է, որ մայրաքաղաքում հաղթանակ տանելու հնարավորություն չունի, ուստի հույսը դրել է մարզերի բնակիչների վրա:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ