copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 22-08-2023

Ըմբոստ համայնքապետերը «կրոնափոխ» են եղել մարզպետի շնորհիվ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Կապանում Նիկոլ Փաշինյանին դիմավորողների մեջ էր նաեւ ոչ այնքան հայտնի Էդգար Հակոբյանը, ով, մեր տեղեկություններով, անցյալում մոլի հականիկոլական է եղել, «սյունյաց ողջույններ» ակցիայի ակտիվիստներից, իսկ այժմ Կապանի բազմաբնակարաններ կառուցապատող ընկերության սեփականատերերից է։ Նա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսնու ընկերն է: Թերեւս պատահական չէր Փաշինյանի հարցը, թե որտեղից նրան միջոցներ։ Երիտասարդն էլ պատասխանեց, որ հայրը երկար տարիներ ՌԴ-ում է աշխատում։

Մարզի մեր աղբյուրները վստահեցնում են, որ թե՛ Հակոբյանը, թե՛ մարզի երբեմնի ըմբոստ համայնքապետերը «կրոնափոխ» են եղել մարզպետի շնորհիվ: Ավելին, վարչապետին ուղեկցող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գնել Սանոսյանի հետ շաբաթ օրը վերադարձել է Կապան՝ տոնին մասնակցելու, վարչապետը Գորիսում մնացել է Առուշ Առուշանյանի ու 2 փոխմարզպետների ուղեկցությամբ։ Սակայն Փաշինյանին ուղեկցողներին մինչեւ վերջին թելը ստուգել են՝ անգամ ձեռքի ժամացույցները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում