copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:01 21-08-2023

Oգոստոսի 25-27-ը տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով

Oգոստոսի 25-27-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի ԻԻՀ ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն ԻԻՀ և ՀՀ ազատ գոտիների միջև համագործակցության ոլորտները, ներդրումային փաթեթները և զբոսաշրջության կարողությունները: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ցուցահանդեսի շրջանակներում օգոստոսի 25-ին Երևանի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում (Հակոբ Հակոբյան փող, 3 շենք) նախատեսվում է նաև հայ-իրանական գործարար համաժողով։

Գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, կոսմետիկ միջոցների, կենցաղային տեխնիկայի, տեքստիլի, ավտոպահեստամասերի, ապահովագրության, ԼԵԴ լամպերի և լույսերի, ջերմոցային, գյուղատնտեսական արտադրանքի տեսակավորման, շինարարական և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Գործարար համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 22-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել