copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:30 21-08-2023

Մոսկվայի մարզում ուկրաինական երկու ԱԹՍ է խոսցվել

Ռուս զինվորականներն այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանական գերատեսչությանը։

«Մոսկվայի ժամանակով ժամը 08:16-ին Կիևի ռեժիմի կողմից ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Իստրա շրջանում ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի ժամանակով 06։50-ի սահմաններում Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ է խոցվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թելեգրամյան ալիքում հաստատել է նորությունը՝ հայտնելով, որ անօդաչուները խոցվել են ՌԴ մայրաքաղաքին մոտենալու փորձի ժամանակ։ Միջադեպի հետևանքով ավերածություններ և վիրավորներ չկան։