copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:45 19-08-2023

Բաքուն հրաժարվում է Հելեն Դադայանի դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը հրաժարվում է օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել հայրենիք։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա մահացել է սարսափելի ավտովթարից 5 օր առաջ: Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար։ Այժմ Հելենի մարմինը «սպասում է»»,- գրել է Բադալյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ