copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:09 18-08-2023

Իմ փառքը կջնջեն Բորոդինոն և Վաթեռլոն․ այսօր Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրն է

Ֆրանսիայի առաջին կայսրը և ամենատաղանդավոր հրամանատարներից մեկը՝ Նապոելոն Բոնապարտը, պատմական ամենահայտնի դեմքերից մեկն է։ Նրա անձը մշտապես եղել է ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում, նրա ֆենոմենը այսօր էլ մնում է անբացատրելի։

Այսօր Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրն է։

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան ազատվել է ջենովական լծից և այդ ժամանակվանից սկսած փաստացի շարունակել է իր գոյությունը որպես ինքնուրույն պետություն։



Մոր և մեծ եղբայր Ժոզեֆի խոսքերի համաձայն՝ Նապոլեոնը շատ էր կարդում, հատկապես պատմական գրականություն։ Նրա ընթերցման արագությունը անհավանական էր՝րոպեում մինչև 2000 բառ։

Նա իրենց տան երրորդ հարկում ոչ այնքան մեծ մի սենյակ ուներ, որտեղից նա հազվադեպ էր իջնում և բաց էր թողնում ընտանեկան հացկերույթները։ Քնում էր օրվա ընթացքում ընդամենը 3-4 ժամ։ Նապոլեոնի մայրենի լեզուն իտալերենի կորսիկյան բարբառն էր։ Նա սովորել է իտալերեն գրել և կարդալ տարրական դպրոցում, իսկ ֆրանսերեն սովորել սկսել է, երբ գրեթե 10 տարեկան էր։ Իր ամբողջ կյանքում նա խոսել է ուժեղ արտահայտված իտալական առոգանությամբ։

Նա օժտված էր զարմանալի հիշողությամբ, անձամբ է մշակել ռազմական գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը, հետևաբար գրեթե բոլոր մարտերում հաղթել է։



Նապոլեոն Բոնապարտի համար իր ժամանակի մնացած զինվորականներից առանձնանալու պահը եկավ Տուլոնի պաշարմամբ: Նրա մասնակցությունը գործողությանը երաշխավորում էր խաղաղությունը Ֆրանսիայի հարավում նոր հանրապետության համար, բացի այդ, այն որպես զինվոր հեղինակություն էր հաղորդում երիտասարդ Նապոլեոնին, որն ընդամենը 24 տարեկան էր:

1790-ականների կեսերին Նապոլեոն Բոնապարտի ազդեցությունն ու համբավը տարածվեց ամբողջ Ֆրանսիայում: 1795 թ.-ին նա Փարիզը պաշտպանում էր ռոյալիստներից:

Այնտեղից նրան ուղարկեցին իտալական արշավանքի, որից հետո Նապոլեոնի զինվորական փառքը անկասելի էին թվում:
Այնուամենայնիվ, Նապոլեոնը չցանկացավ անմիջապես վերցնել իշխանությունը և որոշեց հետևել Ֆրանսիայի ավանդական օրակարգին և Եգիպտոսում արշավ սկսել Մեծ Բրիտանիայի դեմ: Դա չստացվեց այնպես, ինչպես ակնկալում էր Բոնապարտը։ Կատարվեց Սահմանադրության փոփոխություն, որով հաստատվեց, որ Բոնապարտը ցմահ առաջին հյուպատոսն է:

1804 թվականի դեկտեմբերի 2-ին նա շռայլ արարողությամբ թագադրվեց Ֆրանսիայի կայսր, որը նրան դարձրեց Նապոլեոն I:

Չնայած Աուստերլիցում նա հասավ մեծ հաղթանակի և կարևոր խաղաղության իր կայսրության համար, կորցրեց Իսպանիան և Պորտուգալիան, ինչը ոմանց ստիպեց մտածել, որ նա թուլացած է:



Բոնապարտը Ռուսաստանի վրա հարձակվեց 1812 թ․։ Գործողությանը մասնակցեց 600,000 ֆրանսիական զորք։ Բոնապարտը առանց դիմադրության Մոսկվան վերցնելուց հետո վերադարձավ Ֆրանսիա: Այնուհետև խիստ ձմեռը և Կուտուզովի վարած քաղաքականությունը վերջնական հաղթանակ ապահովեցին Ռուսաստանի համար։ 1814 թվականի ապրիլի 6-ին նա որոշեց հրաժարվել գահից ՝ հօգուտ Բուրբոնյան տան անդամ Լուի XVIII- ի: Այն ժամանակ դա միակ ելքն էր, որը մատչելի էր Նապոլեոնի և երկրի համար: Այսպիսով, Բոնապարտը աքսորվեց Էլբա կղզի:

Մարտին Բոնապարտը կրկին մոտեցավ ֆրանսիական ափերին: Նա հրամայեց ստեղծել նոր Սահմանադրություն և երդվեց դրա առջև: Այնուամենայնիվ, նա ամեն ինչ կորցրեց Վաթերլոյում: 1815 թվականի հունիսին Նապոլեոնը հանձնվեց անգլիացիներին և աքսորվեց Սուրբ Հեղինե մինչև իր կյանքի ավարտը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը