copy image url
Միտք 3 տարի առաջ - 10:37 04-05-2023

Երեկվա նիստը կարծես Հայաստանի Հանրապետության հոգեհանգիստը լիներ․ Վահե Հովհաննիսյան

Երեկվա նիստը կարծես Հայաստանի Հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։

Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։ Տվյալ դեպքում՝ երկու գրքից ոչ ավել կարդացածի մտահորիզոնով փիլիսոփայում են հայրենիքի, պետության, հայրենասիրության մասին։
Ամեն ինչն էր ճնշող. թե´ պարտված թիմի, թե´ «Կրելու» համար հավաքված թիմի որոշ ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտը։ Անտանելի։ Շատ դժվար է մնալ մարդ, առավել ևս՝ հավասարակշռված։

Մի պահ հասկանո՞ւմ եք՝ ինչի շուրջ եք փիլիսոփայում։ Մեր պետության, մեր ապագայի, մեր ընտանիքների։ Ովքե՞ր եք դուք։

Ու շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա իրականությունը ոչ թե պատերազմի հետևանքն է, այլ՝ 2021-ի ընտրությունների։ Հայի արած այդ ողբերգական ընտրության հետևանքով է, որ այսօր իշխանությունը հանգիստ տոնով խոսում է՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։

Կա՞ արդյոք Հայաստան՝ ԱԺ-ից դուրս։ Իհարկե կա։ Ու այն շատ ավելի լավն է, ու վեր է ԱԺ բարքերից ու մթնոլորտից, ու գերին չէ՝ այլոց հաշվարկների, գործարքների, գույքերի և այլն, այնտեղ կան շատ ավելի կարգին մարդիկ։

Պետությունն անպայման մնալու է, ու նրա առողջացման համար պարտադիր լինելու է բարդ- ցավոտ ներհանրային խոսակցություն՝ ինչո՞ւ այսքան հեշտ փլվեց Հայաստանը՝ իր բոլոր ենթահարցերով։ Ու սա անպայման ենթադրելու է նաև պատասխանատվություն՝ անկախ քաղաքական ճամբարներից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան