copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:00 17-08-2023

Արին Բերդի գերեզմանոցից գողացել են ծնողներիս տապանաքարերը․ քաղաքացի

«Հուլիսի 25-ին այցելել էի ծնողներիս շիրիմին, տեսա տապանաքարերը չկան, բացակայում են, դրանից առաջ հուլիսի 8-ին եմ այնտեղ եղել, ամեն ինչ նորմալ էր։ Դիմեցի գերեզմանոցի տնօրինությանը, Ոստիկանության Էրեբունու բաժին, հետո էլ քննչական։ Տեղեկացա, որ գործ են հարուցվել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Աշոտ Պետրոսյանը։

«Գերեզմանոցը գտնվում է Նուբարաշենի խճուղում՝ Արին Բերդում։ Այդ տարածքում մի տեսախցիկ կա, զինվորի գերեզմանի մոտ, ուղղակի այն մեր ընտանեկան գերեզմանոցից ահագին հեռու է, բայց ամեն դեպքում ես ոստիկանության տեսուչին այդ տեսախցիկի մասին էլ եմ հայտնել»,- նշեց նա։

Քաղաքացու խոսքով՝ գողությունից շուրջ 20 օր է անցել, սակայն դեպքը չի բացահայտվել․

«Կապ եմ հաստատել քննիչի հետ, ասաց, որ դեռևս ոչ մի նորություն չկա։ Ասացի՝ ես հիմա ի՞նչ անեմ, նոր տապանաքար տեղադրե՞մ, ասաց՝ դեռ ոչ մի նորություն չկա, Դուք Ձերը պատրաստեք։ Անկեղծ ասած՝ արդեն կասկածում եմ, որ գողությունը կբացահայտվի»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին