copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:30 17-08-2023

Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով՝ մինչև նոյեմբերի 15-ը երկարաձգելու մասին օրենքները։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Նախագահը ստորագրել է օրենքներ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման մասին 90 օրով, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ժելեզնյակը։

Ռազմական դրության երկարաձգման մասին օրենքները Գերագույն Ռադան ընդունել է հուլիսի 27-ին։

Նման ժամկետով երկրում ռազմական դրության երկարաձգումը նշանակում է Ուկրաինայում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների չեղարկում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ