Ներքին 3 տարի առաջ - 16:30 17-08-2023

Ձեռքս պետք է վիրահատեն․ ողբերգական վթարից փրկված քաղաքացի

Լիլիթ Ղուկասովան 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի վիրավորներից է, ով ներկայումս բուժում է ստանում Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։

Ավտովթարի ժամանակ Լիլիթը քնած է եղել։ Արթնացել է Գյումրու հիվանդանոցներից մեկում։

«Այդ օրվանից ոչ մի բան չեմ հիշում։ Երևի քնած եմ եղել, կամ ուղղակի հոգնած, անջատված եմ եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Լիլիթը։

Ավտովթարի հետևանքով Լիլիթը ստացել է ուղեղի ցնցում, և թևն է դուրս ընկել։ Բժիշկներն ասել են, որ հինգ օրվա ընթացքում պետք է վիրահատեն Լիլիթի թևը։

Չնայած անկողնում գամված լինելուն՝ Լիլիթն ասաց, որ հիմա իրեն համեմատաբար ավելի լավ է զգում։

Մեզ հետ զրույցում Լիլիթը նաև նշեց, որ ինքնուրույն կարողացել է տեղից վեր կենալ և տեղաշարժվել, չնայած նրան, որ գլխապտույտ է ունեցել և զգացել թևի թուլությունը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ