copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:44 16-08-2023

Ողբերգական վթարից զոհված 34-ամյա Մառլենի հոգեհանգստի արարողությունը՝ Նորքի եկեղեցում․ ֆոտո

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի զոհերից 34-ամյա Մառլեն Մարգարյանի հոգեհանգստի արարողությունը։

Մառլենին հրաժեշտ տալու էին եկել ինչպես նրա հարազատներն ու ընկերները, այնպես էլ շարքային քաղաքացիներ։



«Ահավոր բան է, չենք հավատում։ Մի պահ մտա եկեղեցի, բայց չկարողացա երկար մնալ, արագ դուրս եկա, չէի կարող տեսնել այդ պատկերը։ Հայրը լաց էր լինում որդու դիակի վրա, ասում՝ վեր կաց, տղե՛ս․․․ Մայրն ուշագնաց եղավ։ Շատ դաժան ցավ է, խոսքեր չունեմ»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Նորքի բնակիչներից մեկը։

Մառլենն ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Նա վթարի ենթարկված «Վոլկսվագեն»-ի վարորդն էր։



Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուր»-ի զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։ Ողբերգական վթարի ուղևորներն Արևմտյան Հայաստան ուղևորությունից էին վերադառնում։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել