copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:11 15-08-2023

Երևան-Գյումրի ճանապարհի ավտովթարից տուժած «Զիլ» մեքենայի վարորդը դեռևս Գյումրիի բժշկական կենտրոնում է

«Մեզ մոտ միայն «Զիլ» մեքենայի վարորդն է մնացել, էս պահին վիճակը ծանր-կայուն է գնահատվում»,- Oragir.News-ին փոխանցեցին Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Պետրոսյան Հ․-ն՝ ծնված 1990 թ.-ին, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Նոր Կյանք գյուղից է։



Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Oragir.News-ին փոխանցեցին, որ ժամեր առաջ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու։ Այս պահին վթարից տուժածներից միայն «Զիլ» մեքենայի վարորդն է Գյումրի բ/կ-ում։

Հիշեցնենք՝ երեկ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, զոհվել են 11 հոգի, 6 հոգի էլ մարմնական ծանր վնասվածքներ են ստացել, բուժում են ստանում մայրաքաղաքի հիվանդանոցներում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին