copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:10 15-08-2023

Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մախաչկալայի լցակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Ցավակցական նամակում մասավորապես ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խորապես վշտացած եմ Մախաչկալայի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրից։

Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Ձեզ գուցե հետաքրքրի