copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:35 14-08-2023

Աշոտյանը բանտարկված է, քանի որ Արցախը պաշարված է թուրքի կողմից. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանի կողմից արված իշխանազավթումից, դատարանները արգելափակելուց, նրա լկտի հայտարարություններից հետո, երբ ասաց՝ կա՞ այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի ու խոսեց վնգստացող դատավորների մասին, ես այս համակարգից որևէ դրական բան չեմ սպասում։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով ՀՀ-ում գործում է մեկ մարդու իշխանություն։

«Այդ մեկ մարդը Թուրքիայի ու Ադրբեջանի «5-րդ շարասյան» շահերը սպասարկող, այդ շահերի ներկայացուցիչ, ՀՀ-ի «տրոյական ձի» Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը կուզի՝ Արմեն Աշոտյանը կլինի ազատության մեջ, կհրահանգի, որ Արմեն Աշոտյանի վրա դնեն Քենեդու սպանությունը, դա էլ կդնեն։

Մեր նպատակը մեկն է՝ մեր հանրությանը, քաղաքական հակառակորդներին հստակ ուղերձ հղենք, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, որ Աշոտյանը բանտարկված է, քանի որ Արցախը պաշարված է թուրքի կողմից, թուրքն Արցախն է պաշարել, Փաշինյանն էլ Աշոտյանին է բանտարկել, արցախահայությունը թուրքերի ու ադրբեջանցիների բանտում է, Արմեն Աշոտյանն էլ՝ նրանց կամակատար Փաշինյանի»,- ասաց նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և պատասխանելով այն հարցին՝ ուշացած չէ՞ր արդյոք Լաչինի միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու Հայաստանի քայլը, Շարմազանովը ասաց․

«Այդ քայլը ոչ միայն ուշացած է, այլ նաև զավեշտալի։ ՀՀ կառավարությունն է դիմել ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մեկ օրինակ, որով հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ։

Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախը Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո հրաժարվել իր իսկ ստորագրությունից, ինքն է հայաթափել Բերձորը, Աղավնոն, Սուսը, հիմա ումի՞ց է բողոքում։

Ոնց որ Բերիան դիմի Հաագայի դատարան 1937թ-ի սովետի ջարդերը քննադատելու համար։ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռյակը գործում է նույն տրամաբանության մեջ՝ Արցախը դնել Ադրբեջանի կազմում, ինչից հետո Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը։ Ով խոսում է ինտեգրացիայի մասին, նա դավաճան է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ