copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:35 12-08-2023

Ավինյանը շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին հուշամեդալներ է շնորհել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ օգոստոսի 11-ին, մասնակցել է շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից հուշամեդալներ շնորհել շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։

Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Ինչպես նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը, քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:

«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանն են արժանացել «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:

«Դե իսկ Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը», - հավելել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան