copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:38 12-08-2023

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել ՃՏՊ-ների թեմայով աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։ Ներկա են եղել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար անձնակազմը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը ներկայացրել է այս տարվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ ըստ զոհերի և վիրավորների քանակի։

«Օպերատիվ կառավարման կենտրոնի պետը ներկայացրեց նաև մայրաքաղաքում և մարզերում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել խոցելի վայրերը՝ միջպետական ճանապարհները, պողոտաները, փողոցները։

Արայիկ Առաքելյանն իր խոսքում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելուն և նախականխելուն ուղղված միջոցառումների պարբերականությանը։

Նրանք անդրադարձ կատարեցին ճանապարհատրանսպորտային պատահարների, մասնավորապես՝ վրաերթերի, ինքնավթարների, երկու և ավելի տրասնպորտային միջոցների բախման դրդապատճառներին։

Քննարկելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ ներկաները վեր հանեցին ճանապարհների լուսավորության, գծանշումների, հետիոտների ոչ սահմանված վայրերով անցնելու և մի շարք այլ խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու հարցում կարևորվել է նաև քաղաքացիների հետ համագործակցությունը, մասնավորապես, վարորդների և հետիոտների պատասխանատու վերաբերմունքը։

Նշվում է, որ առկա խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում։ Խորհրդակցության ավարտին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը տվել է հստակ հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ