copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:17 10-08-2023

Վլադիմիր Վարդանյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները:

«Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա: Միաժամանակ, մենք ունենք արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց մասին Դուք քաջատեղյակ եք, եւ որոնց դիմագրավելու հարցում մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ պատրաստ է կատարել առավելագույնը` նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: Դեսպանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:

Վլադիմիր Վարդանյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցության վերջին զարգացումները` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի խորհրդարանական գործընկերներին հայանպաստ դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ստանձնելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ