copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 09-08-2023

Ինչու է Աննա Վարդապետյանն իր ձեռքը վերցրել ԱԱԾ-ի ու Հակակոռուպցիոն կոմիտեի վերահսկողությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները եւ անձամբ է վերահսկում դրանք:
Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում: Ինչո՞ւ նա չի վստահում իր տեղակալ Պողոսյանին. այս հարցի պատասխանը ստանալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից տրամադրեցին 2023 թվականի հունիսի 19-ին դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանը, որով աշխատանքի բաժանում է կատարվել գլխավոր դատախազի, տեղակալների, ավագ դատախազների եւ դատախազների միջեւ: Գլխավոր դատախազությունից նշեցին, որ սա աշխատանքային գործընթաց է՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելով: Ասել է թե՝ չհերքեցին մեր տեղեկությունները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ