copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:40 06-08-2023

Դրանք բոլորը ՔՊ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը հրապարակում է արել, որում մասնավորապես ասված է․ «Ո՞ւր անհայտացան քաղաքական աշխուժակերը։

Անցած տարվա մասսայական ցույցերից (Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել:

Ցավոք (մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը…

Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը:

Հավանաբար կհիշեք,թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:

Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե,երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը…):

Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան:

Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «#հայաքվե»-ն է:

Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին…

Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության:

Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է, քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում,սով… հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը