copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:30 05-08-2023

Նույնիսկ մեր տնտեսական աճն է ուրիշի դժբախտության հաշվին. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«ՔՊ-ի դրամահավաքը անցել է 500 մլն-ը։ Պատկառելի ցուցանիշ։

Նիկոլը, մեծ հաշվով, խղճով տղա է. կարող էր, չէ՞, հրահանգել, որ փող հավաքեին Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանամերձ, արդեն պատուհաններից ադրբեջանական զորք տեսնող գյուղերում, ու կհաջողեր, կարող էր, չէ՞, ՔՊ-ի դրամահավաքին «ներգրավել» ապօրինի գույքով անցնող դեմքերին, մի հատ էլ խրախուսող տեքստ ասեր, կամ բիզնես էլիտային՝ պրոֆիլակտիկ հնազանդության համար. հավատացեք, շատերը կենթարկվեին։ Կամ կարող էր շատ ավելի մեծ գումարի խնդիր դնել ու հանգիստ կլուծեր։

Մենք նեկրոնոմիկայի իրականության մեջ ենք՝ մեռած բարքեր, մեռնող հասարակություն, մեռնող սկզբունքներ, մեռնող արժեքներ և այլն։

Եթե խնդիր դնի սալյուտի փող հավաքել՝ Արցախը և 8 «անկլավները» հանձնելու կապակցությամբ, վստահ եղեք, լինելու են շատերը, որ անմռունչ կմուծվեն։

Բայց - պայքարի համար փող չկա, մարդկանց հետ աշխատելու համար ռեսուրս չկա, Արցախի շրջափակման թեմայի միջազգային արշավի համար փող չկա, իրավապաշտպան համակարգ ստեղծելու համար չկա։

Նույնիսկ մեր տնտեսական աճն է ուրիշի դժբախտության հաշվին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի։

Ռուսաստանյան սոցիոլոգ-տնտեսագետ Վ. Ինոզեմցեվը շրջանառության է դրել «Смертономика» ձևակերպումը, ցույց տալով, թե ռուսական ո´ր ռեգիոնում զոհերը շատ են, այնտեղ նկատվում է տնտեսական ակտիվություն՝ ի հաշիվ պետության կողմից տրվող ֆինանսական փոխհատուցումների։ Սարսափելի պատկեր։

Ըստ իս, մենք մի քայլ առաջ ենք։ Մեր նեկրոնոմիկայի հիմնական դերակատարները գործող, առողջ, առույգ անձիք են, որոնց համար միակ սկզբունքը իշխանության հետ լավ լինելն է, բացառապես՝ սեփական կաշվի համար։

Հիմա պատկերացրեք, թե էն 20-25 տարվա «ճշտի», ահուսարսափի ֆեոդալներն ու լավ տղերքը ի՜նչ էնտուզիազմով են աշխատելու այսօրվա իշխանության համար՝ Երևանի առաջիկա ընտրություններին։

Եթե մակերեսին կա այսքան սուտ, բա ստվերում պատկերացնո՞ւմ եք ինչեր են կատարվում։

Բայց իմ ասածից չի հետևում, որ հնարավոր չէ իրավիճակ փոխել, նորմալ պետություն ու նորմալ հասարակություն ունենալ։ Միանշանակ հնարավոր է, պարզապես փոփոխությունների աղբյուրը, մարդկային ռեսուրսը, որակները, արժեքները, դերակատարները այլ պետք է լինեն։

Նեկրոնոմիկայի ճիրաններից դուրս գալու և մարդկային հասարակության կերպ ստանալու համար պիտի մեր խնդիրները խորությամբ հասկանանք։ Գլխավոր սխալը, որ արվել է «նախկինների» օրոք, ամենևին էլ թմբկահարվող թալանը չէր։ Գլխավոր բացթողումը հենց հասարակության չկայանալն էր, հանրային կառույցի դեգրադացման վրա աչք փակելը, իսկ հաճախ՝ այդ դեգրադացիան հաշվենկատորեն խրախուսելը։ Դրա պտուղներն ենք այսօր քաղում, և դրա «հարկն է» մուծվում այսօր Նիկոլին հերթական դժգույն փողատերը։ Ապրումակցելու, վերլուծելու ունակությամբ և անձնական արժանապատվությամբ օժտված հանրություն պիտի ստեղծվի Հայաստանում, ու անպայման կստեղծվի։ Ափսոս միայն, որ այսքան թանկ գնով»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է