copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:50 04-08-2023

ՌԴ-ն ակտիվորեն պատրաստվում է Կապանում իր գլխավոր հյուպատոսության բացմանը

Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն պատրաստվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում իր գլխավոր հյուպատոսության բացմանը: Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության լայնամասշտաբ բացմանը։ Այս նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջականորեն «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», - ասել է Գոնչարը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի աշնանը Կապանում գլխավոր հյուպատոսություն էր բացել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում