copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:05 03-08-2023

«Փյունիկը» փայլուն հաղթանակ տարավ «Կալմարի» նկատմամբ նաև պատասխան խաղում՝ դուրս գալով ԿԼ-ի որակավորման 3-րդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր շվեդական «Կալմարին»։

Երևանյան թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Հանդիպման 75-րդ րոպեին շքեղագույն գոլի հեղինակ է դարձել փյունիկցիների ավագ Արտակ Դաշյանը՝ սեփական կիսադաշտից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Եւս 2 րոպե անց Հովհաննես Հարությունյանը կրկնապատկել է հանդիպման հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին մրցակցին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» դիմակայության ընդհանուր 4։2 հաշվով հաղթեց «Կալմարին»՝ դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլ։ Որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կմրցի «Բուդյո Գլիմտ» - «Բոհեմիանս» զույգի հաղթողի հետ․ դիմակայության առաջին խաղում նորվեգական «Բուդյո Գլիմտը» հաղթել է 3։0 հաշվով։

3-րդ փուլ դուրս գալուն մոտ էր նաև «Ուրարտուն»․ գործող չեմպիոնը հյուրընկալել էր ռումինական «Ֆարուլին» և ինչպես արտագնա խաղում, այնպես էլ երևանյան մրցավեճում մրցակիցը հաղթեց 3։2 հաշվով։ Ի դեպ, «Ուրարտուն» Նանա Անտվիի և Լեոն Սաբուայի գոլերի շնորհիվ առջևում էր 2։0 հաշվով, սակայն բաց թողեց բաղձալի առավելությունը։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լքում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից