Ուղիղ խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:20 03-08-2023

Եթե ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա ռուս խաղաղապահներն ի՞նչ գործ ունեն այնտեղ

Եթե Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա ռուս խաղաղապահներն ի՞նչ գործ ունեն այնտեղ, նրանք պետք է դուրս գան այնտեղից։ Այս մասին այսօր կառավարության առաջ կայացած բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Վերջինս նաև նշեց, որ նախօրեին Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակը թարգմանված, ՌԴ դեսպանի խորհրդականի սեղանին դրված էր։

«Դեսպանի խորհրդականն այդ նամակից դրվագներ էր կարդում և ինչ-որ պրետենզիաներ էր ներկայացնում, պարզաբանումներ էին մեզանից ակնկալում։ Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է մեր նամակը հայտնվել նման չինովնիկի մոտ և ինչ իրավունքով է նա մեզ պրետենզիաներ ներկայացնում, երբ որ մենք այդ նամակով դիմել ենք ՀՀ վարչապետին»,- նշեց Քարամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում