copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:18 17-06-2023

Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու խոսել Լաչինից և ԼՂ հայերի անվտանգությունից՝ քաղաքական պոռնկություն է․ Շարմազանով

Եթե Նիկոլը ադրբեջանական դրոշն ու մաքսակետը թույլ է տալիս դնել ՀՀ Գորիս-Կապան ճանապարհին, ադրբեջանցիներն էլ՝ խաղաղապահների թույլտվությամբ, դրոշ են փորձելու տեղադրեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իհարկե, ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշի տեղադրումը ՀՀ տարածքում դատապարտելի է, բայց Նիկոլն ու ՔՊ-ն խոսելու իրավունք չունեն։

Ո՞վ էր ասում՝ Սեւ ջրի 30 տոկոսի համար հո կռիվ չեմ սկսելու։
Նիկոլը։

Ո՞վ տվեց Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը հակառակորդին։
Նիկոլը։

Ո՞վ առանց մի կրակոցի՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9 -ի կետերը Լաչիը, Սուսը, Աղավնոն տվեց ադրբեջանցիներին։
Նիկոլը։

Ո՞վ ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։
Նիկոլը։

Այսքանից հետո ի՞նչ եք կապիկություն անում։

Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու խոսել Լաչինի միջանցքից եւ Արցախի հայության անվտանգությունից՝ երեսպաշտություն ու քաղաքական պոռնկություն է։

Դա նույնն է, որ հայրը երեխային ստրկության վաճառի ու ստրկատիրոջը քննադատի երեխային վատ կերակրելու համար։

Հիմա սրանցն է. Լաչինը հանձնել են թշնամուն ու մի հատ էլ վիստուպատ են լինում»,-գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում