copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 10:25 03-08-2023

Ալիևը շահագրգռված չէ փարատելու ԼՂ-ում ապրող հայերի մտահոգությունները. Ֆրենկ Փալոնը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան` բուժման նպատակով։ Նրանք` անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ այսպիսով, վտանգավոր նախադեպ ստեղծելով մյուս բոլոր հայերի համար, ովքեր մասնակցել են երկու պատերազմներին:

Մարդու իրավունքների այս խախտումը տեղի է ունենում օգոստոսի 1-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք Արցախի (Լեռնային Ղարաբաղ - խմբ.) ղեկավարության հետ ծրագրված բանակցություններից Ալիևի ռեժիմի դուրս գալուց մի քանի օր անց»,- հայտարարել է նա։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ըստ հայկական հանձնախմբի համանախագահի, Ալիևի գործողությունները շարունակում են վկայել, որ նա շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և ապահովության հետ կապված մտահոգությունները, որոնք անհրաժեշտ պայման են տևական խաղաղ կարգավորման համար:

«Փոխարենը, նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքներում կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը»,- ընդգծել է Փալոնը:

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան պարեն, բժշկական պարագաներ և էներգակիրներ։

«Սա միջազգային իրավունքի խախտում է, և Ալիևի վարչակարգի կողմից [իրականացվող] էթնիկ զտումների ակնհայտ արշավ։ Միջազգային հանրությունը, ներառյալ` Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այս հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը։ Կոչ եմ անում պետքարտուղարությանը օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ` պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ դնելու համար»,- եզրափակել է կոնգրեսականը:

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը
14:00 Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ

Ձեզ գուցե հետաքրքրի