copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:17 02-08-2023

ՀՀ ՆԳ նախարարը շնորհավորել և դիպլոմներ է հանձնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին

Ներքին գործերի նախարարությունում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է շրջանավարտներին ակադեմիան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարօրությանը։

«Շնորհավորական խոսք ասացին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նրանք ընդգծեցին, որ ՆԳ համակարգում բարեփոխումների կարևոր կետերից մեկն էլ պրոֆեսիոնալ կադրերով ծառայությունները համալրելն է, և հույս հայտնեցին, որ նորավարտ մասնագետները կհամալրեն ՆԳ ենթակա ծառայությունների շարքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա մագիստրոսի, բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ակադեմիան ավարտել է 269 շրջանավարտ։ Առկա և հեռակա ուսուցմամբ՝ «Կառավարում», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությունների գծով 170 ուսանողի շնորհվել է բակալավրի աստիճան։ Իսկ «Ճգնաժամային կառավարում», «Փրկարարական գործ», «Հոգեբանություն» և «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությունների գծով 18 շրջանավարտի շնորհվել է մագիստրոսի աստիճան։

Նշվում է, որ հանդիսավոր միջոցառմանը շրջանավարտները երդվել են բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց առաքելությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից