Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:15 02-08-2023

Գնել Սանոսյանն ու ՉԺՀ տրանսպորտի նախարարն անդրադարձել են ենթակառուցվածքների վերակառուցման նախագծերին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, վերակառուցման նախագծերում կարողություններ ունեցող չինական ընկերությունների ներգրավմանը։

Քննարկվել են միջազգային տրասպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը, ինչպես նաև ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու փորձագետների ներգրավումը։

Ընդգծվել է վերը նշված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են