copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:58 31-01-2023

Հայաստանն ապագայում կարող է միանալ մեր կողմից իրականացվող նախագծերին․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ապագայում կարող է միանալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերին։

Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմները մեծ առավելություն կտան տարածաշրջանին։ Նրա խոսքով՝ նմանատիպ մեխանիզմներով իրենք փորձում են օգտվել տարածաշրջանյին հնարավորություններից։

«Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ և քառակողմ ձևաչափերը մեծ օգուտ կբերեն տարածաշրջանին։ Քանի որ Հյուսիսային միջանցքն այլևս այլընտրանք չէ, մենք փորձել ենք ընդլայնել Անդրկասպյան միջանցքի օգտագործումը։ Հետագայում Հայաստանը նույնպես կկարողանա միանալ այն նախագծերին, որոնք մենք իրականացնում ենք։ Միջին միջանցքը ապագայում էլ ավելի նշանակալից կդառնա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարել են շրջափակման քաղաքականություն, որի շրջանակներում տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերը փորձել են իրականացնել այնպես, որ դրանք շրջանցեն Հայաստանի տարածքը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Անկարան և Բաքուն պարբերաբար պնդում են, որ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել տարածշրջանային նախաձեռնություններին, սակայն առաջ են քաշում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և այդ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու նախապայմանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան