copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 02-08-2023

Բարձր եմ գնահատում ձևավորված ամուր համագործակցությունը. ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ԵՄ-ի հեռացող դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

«Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի և ծրագրային աջակցության, մարդու իրավունքների տարբեր ոլորտների պաշտպանության, հատկապես ատելության խոսքի, խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների խթանման ուղղությամբ»,- նշել է Պաշտպանը:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է միջազգային հանրության արձագանքի և քայլերի ձեռնարկման կարևորությունը, նաև ԵՄ տարբեր հաստատությունների և պաշտոնատար անձանց շրջանում:

Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել կառուցողական աշխատանքի համար և մաղթել կայուն զարգացում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ