Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:56 02-08-2023

Խաղաղապահներն ակտիվ միացել են հանգուցալուծումների որոնման գործընթացին. Զախարովան՝ դեպի Արցախ ուղևորվող բեռների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է դեպի Արցախ ուղևորվող բեռների հարցին։

«Չնայած, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղարկումը համաձայնեցված չի եղել Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվ միացել է հանգուցալուծումների որոնման գործընթացին և մշտական կապ է հաստատել երկու կողմի հետ։

Այս ֆոնին ռուս խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք ոչ արդյունավետ ենք համարում... Կապեր են հաստատվել, և, կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

Ձեզ գուցե հետաքրքրի